Հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է․ ՊՆ
ՀայաստանՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական
գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։
Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային
կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի
կիրառման։ Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային
իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների
վերահսկողության ներքո։