Ճապոնացիների 66%-ը հետ է վարժվել հիերոգլիֆներով գրելուց
Աշխարհ
Ճապոնիայի մշակույթի վարչությունը հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ ճապոնացիների ավելի քան 66%-ը համակարգիչների և բջջային հեռախոսների հաճախակի օգտագործման պատճառով հետ է վարժվել հիերոգլիֆների ուղղագրությանը, հայտնում են տեղական ԶԼՄ ները:
Ուղղագրությունը առավել վատ վիճակում է 40-50 տարեկան ճապոնացիների մոտ: Նրանց շրջանակներում հիերոգլիֆների ձեռագիր գրության մեջ թերանում է 80%-ը: 60ն անց ճապոնացիների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 55 %, իսկ երիտասարդ սերնդի մոտ՝ 48%: Այժմ կրթության վարչությունը աշխատում է այն ուղությամբ, թե ինչպես լուծում գտնել հարցին, որպեսզի երիտասարդ սերունդը, շարունակելով օգտվել համակարգիչներից, չմոռանան հիերոգլիֆների ուղղագրությունը: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, դպրոցում և համալսարանում նախատեսված հիերոգլիֆների քանակը հասնում 1.945-ի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ