Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են ընդհանուր թյուրքական բանակ ստեղծելու մասին
ԹուրքիաԹուրքիայի խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում թյուրքական համատեղ բանակ ստեղծելու շուրջ, հաղորդում է Sputnik֊ը:
«Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում միացյալ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ», - Գյանջայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը: Ինչպես նշում է գործակալությունը, ըստ նրա՝ համաձայնագրերի շրջանակներում՝ անցկացվում են երկու երկրների զորավարժություններ: «Մեր գաղափարը մեկ ազգ , երկու պետությունն է: Եվ դա միշտ էլ այդպես կլինի: Այս կապակցությամբ՝ տեղի են ունեցել բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ», - ավելացրել է նա:
Ինչպես հայտնի է, երեքշաբթի օրը Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակների առաջին եռակողմ հանդիպումը: Եռակողմ հանդիպման արդյունքներից հետո խորհրդարանների ղեկավարները ստորագրել են Բաքվի հռչակագիրը: