Կրակոցներ Իսրայելի ու Եգիպտոսի սահմանին. կան զոհեր
Աշխարհ
Այսօր հրեաները Եգիպտոսի հետ ունեցած սահմանի վրա սպանել են երեք գրոհայինների։
Ինչպես հայտնում է « Коль Исраэль» ռադիոընկերությունը, իսրայելական կողմը ևս ունեցել է կորուստներ. սպանվել է մեկ զինվոր։ Հարձակումը կատարվել էր Խարիֆ լեռան շրջանից, որտեղ տեղակայված է Իսրայելի պաշտպանության բանակը։
Գրոհայինների թիրախը եղել են զինծառայողները, որոնք հսկում էին շրջանը, որտեղ տարվում է «անվտանգության պարսպի» շինարարությունը։ Սկզբում գրոհայինները գործի են դրել պայթուցիկ սարքը, այնուհետ կրակ են բացել նռնականետից և կրակային զենքից։
Իսրայելական կողմի պնդմամբ՝ նրանք կանխել են խոշոր ահաբեկչությունը։
Ynet կայքի տեղեկությունների համաձայն՝ գրոհը անցկացրել են Կարակալ խմբի գրոհայինները, որի երկու երրորդ մասը կին զինծառայողներ են։
Մանրամասները դեռ ճշտվում են։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ