Պակիստանում ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա
Աշխարհ
Պակիստանում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել՝ ընդդեմ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի, ուրբաթօրյա մուսուլմանների ավանդական աղոթքից հետո, հաղորդում է BBC-ն։
Ինչպես հայտնում է պակիստանական ինֆորմացիոն հեռուստաալիքը, իր աշխատակիցներից մեկը սպանվել է Պեշավառում ցուցարարների և ոստիկանների միջև կրակոցների արդյունքում, ցուցարարների ամբոխը փորձել էր այրել կինոթատրոնի շենքը։
Ցուցարարները այրել են մեքենաներ, երկու կինոթատրոն և վնաս են հասցրել մի շարք կառույցների Իսլամաբադի մերձակայքում։ Ավելի վաղ արգելափակել էին քաղաքացիների հեռախոսակապը 15 պակիստանական խոշորագույն քաղաքներում։
Կառավարությունը այսօր հայարարել էր մարգարեի սիրո օր, «որպեսզի քաղաքացիներին հնարավորություն տար անցկացնել խաղաղ ցույց»։
Այսօր պակիստանական հեռուստաընկերություններով հեռարձակվել էր 30 վայրկյանանոց տեսանյութ, որում Օբաման և Քլինթոնը ներողություն էին խնդրում ֆիլմի համար և հայտարարում, որ ԱՄՆ իշխանությունները կապ չունեն ֆիլմի ստեղծման հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ