Ստեփան Սաֆարյան. 21 տարիների ընթացքում ստեղծեցինք հեքիաթներ, բայց չտվեցինք բովանդակություն
Հասարակություն
Այսօր Լուրեր.com–ի հետ զրույցում խոսելով անկախ Հայաստանի 21 տարիների ձեռքբերումների մասին՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ հիշում է, որ 2005-2006-ին հարցում էին իրականացրել ՌԱՀՀԿ–ում ձեռքբերումների մասին և այդ ժամանակ հասարակությանը հարց էին ուղղել. «ո՞րն եք համարում անկախության տարիների ձեռքբերումը»։ Ճնշող մեծամասնությունը նշել է Արցախի գոյամարտը, Արցախի և Հայաստանի հանրապետությունների կայացումը։
«Այսօր էլ շատ բան չի փոխվել, ոչ միայն իմ կարծիքով, այլև հասարակության կարծիքով. դրանք են ձեռքբերումները, որովհետև որքան էլ 21 տարիների ընթացքում ստեղծեցինք պետությանը բնորոշ բոլոր հեքիաթները, այնուամենայնիվ, դրանց չենք տվել այն բովանդակությունը, ինչը կուզենայինք։ Ես ամենամեծ ձախողումը համարում եմ ժողովրդավարությունը, ընտրությունները ձախողելը»,– ասաց նա։
Նա նշեց նաև, որ կցանկանա, որ ցանկացած հոբելյանական օր՝ լինի դա 20 ամյակ, 21 ամյակ, 22 ամյակ, մենք ճիշտ դասեր քաղենք. «Հիշենք՝ որտեղ ենք կորուստներ ունեցել, որտեղ է հաջողության գրավականը և հասկանայինք, որ ՀՀ–ի և ԼՂՀ–ի թիվ մեկ մարտահրավերը պետական միջոցների բովանդակություն տալն է, որ պետությունը դառնա հանրությանը ծառայող գործիք, ժողովրդի բարեկեցությանը սպասարկող գործիք։ Պետությունն է մարդու համար, այլ ոչ մարդը՝ պետության։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը