Թուրքիայի կենտրոնում գնդակահարել են քուրդ ընտանիքի յոթ անդամի, այնուհետև հրդեհել տունը․ Ahval
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի կենտրոնական Քոնիա նահանգում գտնվող իրենց տան վրա հարձակման արդյունքում՝ Դեդեօղլու քուրդ ընտանիքի յոթ անդամ է զոհվել, հայտնում է Ahval-ը:
Նրանց սպանելուց հետո անհայտ անձինք հրկիզել են քուրդ ընտանիքի տունը: Գործակալության տվյալներով՝ սպանվել են ընտանիքի երեք կանայք և չորս տղամարդիկ, ովքեր նախկինում ենթարկվել էին ռասիստական հարձակումների: Ոստիկանները շրջափակել են տունը և ոչ ոքի ներս չեն թողնում:
Առաջին հարձակումը տեղի է ունեցել մայիսին, երբ 60 հոգուց բաղկացած դանակներով զինված խումբը հարձակվել է Դեդեօղլուի ընտանիքի տան վրա և ծեծել նրանց փայտերով ու քարեր նետելով նրանց պատուհանների վրա: Այս գործի առնչությամբ ձերբակալվել էր տասը մարդ։ Նրանցից վեցը ապացույցների բացակայության պատճառով՝ ազատ էին արձակվել:
Ըստ գործակալության՝ սա առաջին ռասիստական հարձակումը չէ քուրդ ընտանիքների վրա: