Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի գործարանից ուղեւորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, այնուհետև՝ Երևան. Մարության
ՀայաստանՄեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղեւորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:
Ավտոբուսները Երեւան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին: Բարի երթ»: