Սեպտեմբերի 21-ը խաղաղության միջազգային օրն է (տեսանյութ)
Աշխարհ
Սեպտեմբերի 21-ը ՄԱԿ-ը նշում է որպես խաղաղության՝ մարտական գործողությունների դադարեցման և բռնությունից հրաժարվելու միջազգային օր: Ավանդության համաձայն՝ այդ օրը ՄԱԿ-ի շտաբի շենքի պուրակում գլխավոր քատուղար Բան Կի-Մունը հնչեցրել է «Խաղաղության զանգը».
«Մենք այսօր պետք է հնչեցնենք զանգը լրացուցիչ ուժգնությամբ և համոզվածությամբ: Մենք պետք է հասնենք այն բանի, որ զանգի այդ հիանալի ձայնը ավելի բարձր լինի խռովության և ծայրահեղականության ձայներից, որոնք բռնության հասցրեցին վերջին օրերին», - Բան Կի-Մունի խոսքն է մեջ բերում ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
Նա ավելացրեց, որ ներկայիս լարված իրավիճակում հարկավոր է հասնել համբերության, երկխոսության, համագործակցության և ներդաշնակության։
Գլխավոր քատուղարը կոչ արեց մոլորակի բոլոր մարդկանց տեղական ժամանակով կեսօրին նշել այս օրը մի րոպե լռությամբ և ձգտել ամեն օրը վերածել խաղաղության օրվա: Նա կոչ արեց հրաժարվել բռնությունից, խռովությունից և ծայրահեղականությունից:
Նշենք, որ այս տարի այս օրն անցկացվում է «Ամուր խաղաղությունը՝ կայուն ապագայի գրավական» կարգախոսով:



















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ