Մայորն ու փոխգնդապետը նռնակներով պայթեցրել են իրենց՝ սպանելով տասնյակ ահաբեկիչների
Արցախ
Արցախի ԱԱԾ մայոր Արման Հարությունյանը և Արցախի ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Մարատ Գարայանը, 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվելով թշնամու ահաբեկչական խմբերի շրջափակման մեջ՝ նռնակներով պայթեցրել են իրենց՝ սպանելով տասնյակ ահաբեկիչների: Re:public of Artsakh-ի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ երկու հերոսներն էլ Ստեփանակերտից են:
Արման Հարությունյանը և Մարատ Գարայանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)