Մեծամոր-Գայ-Հովտաշատ ճանապարհահատվածը վերանորոգվել է
Հայաստան
2011թ. դեկտեմբերի 8-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում վերանորոգված Մեծամոր-Գայ-Հովտաշատ, կմ4+100-կմ8+926 ճանապարհահատվածը։
Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 574,0 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Կուարլինի» ՍՊԸ-ն և «Ճանշինվարպետ» ՓԲԸ-ն համատեղ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերականգնված ճանապարհահատվածը ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Արմավիրի մարզպետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի