«Սարսափի արքան» նշում է իր 65-ամյակը
Գիտություն և Մշակույթ
«Սարսափի արքան» 65 տարեկան է։ Եվ նա շարունակում է վախեցնել գրքասեր հանրությանը։ Հոբելյանի նախօրեին թրիլլերի վարպետ Սթիվեն Քինքն հայտարարել է «Բժիշկ երազը» նոր վեպի թողարկման ամսաթիվը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Քինքի հերթական պատմությունը՝ լեգենդար «Փայլ» վեպի տրաբանական շարունակությունն է, որը կհայտնվի գրախանութների ցուցափեղկերին 2013 թ. Սեպտեմբերի 24-ին։ Իր կյանքի ընթացքում «սարսափի արքան» հրատարակել է ավելի քան հիսուն գիրք, որոնղ վաճառքի ընդհանուր շրջանառությունը կազմել է 350 մլն: Սակայն ստեղծագործական կյանքի արշալույսին՝ մի քանի անգամ մերժվելով հրատարակիչների կողմից մտադրվել է ավարտել իր գրական կարիերան։
Հեղինակի առաջին հաջողությունը «Քերի» վեպն էր, որն 1976 –ին լույս աշխարհ եկավ կինոժապավենի տեսքով։
«Փայլ», «Մեռյալ գոտի», «Ընտանի կենդանիների գերեզմանը» բեստսելերները նա գրել է 80-ականներին, երբ միևնույն ժամանակ տառապում էր ալկոհոլի և թմրամիջոցների կախվածությունից։ 2003 թ. Քինքը պարգևատրվել է ԱՄՆ բարձրագույն գրական մրցանակ՝ «Հանուն ամերիկյան գրականության մեջ ակնառու ավանդի» մեդալով։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի