Աուն Սան Սու Չժին այցելել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ
Աշխարհ
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, «Ազգային միություն ժողովրդավարության համար» կուսակցության ղեկավար և Մյանմայի խորհրդարանի անդամ Աուն Սան Սու Չժին այցելել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ հանդիպել է Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Վերջինս բարձր է գնահատել նախկին բանտարկյալի և ՄԱԿ- ի Քարտուղարության նախկին աշխատակցուհու դերը հայրենիքում ժողովրդավարացման բարեփոխումների առաջխաղացման գործում: Նա հավաստիացրել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել այդ ջանքերին, նշում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
«Մենք մեծ հույսեր ենք կապում Տիկնոջ (Աուն Սան Սու Չժի) հետ և հույս ունենք, որ նա նախագահ Թեյն Սեյնի հետ միասին կգլխավորի ազգային շարժումը հաշտեցման և առավել ներկայացուցչական ժողովրդավարության, ինչպես նաև իր երկրի բարգավաճման ճանապարհին», - հայտարարել է Բան Կի Մունը՝ միացյալ մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին շուրջ երկու տասնամյակ անցկացրել է տնային կալանքի տակ, մինչև նրան ազատ են արձակել 2010թ. նոյեմբերին: Ապրիլին Մյանմայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություւժններ, ուր Աուն Սան Սու Չժին հաղթել է՝ դառնալով ստորին պալատի պատգամավոր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ