Սեպտեմբերի 22-ը «Առանց ավտոմեքենայի» համաշխարհային օրն է
Աշխարհ
Այսօր Ավտոմեքենաներից հրաժարվելու համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի կունենա ամենամյա World Car Free Day ավանդական ակցիան. հայտնում է НТВ.ru-ն:
Ամեն տարվա սեպտեմբերի 22-ին մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից հավաքվում են փողոցներում, խաչմերուկներում, թաղամասերում` հիշեցնելու աշխարհին, որ պարտավոր չեն ընդունել ավտոմեքենայի գերիշխանությունը մերօրյա հասարակության մեջ. տեղեկացնում է worldcarfree.net կայքը:
«Բայց մենք չենք ուզում, որ միայն 1 օր նշվի այս տոնը և բոլորը վերադառնան իրենց «նորմալ» կյանքին: Մարդիկ պետք է երկար ժամանակ անցկացնեն նաև իրենց մեքենաներից դուրս։ Դրանից կշահեն հետիոտները, հեծանվորդները և այլ մարդիկ, ովքեր ավտոմեքենա չեն քշում:
Թող որ «World Carfree Day»-ը տևի 365 օր շարունակ»,- նշված է այս նախաձեռնության գլխավոր կայքում:




















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ