Լիբիայում կալանավորներին խոշտանգում են
Մերձավոր Արևելք
Լիբիայում Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը Լիբիայի անցումային խորհրդին կոչ է արել դադարեցնել կամայական ձերբակալություններն ու մարդկանց խոշտանգումները։ Կազմակերպության հայատարության մեջ ասվում է, որ լիբիական բանտերում հազարավոր բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ ապացույցներ կան։
Ազգային Անցումային խորհրդի ներկայացուցիչները խոստացել են ուսումնասիրել իրավիճակը։ Այս տարի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 21-ը «Աշխատողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունը տասնմեկ անգամ այցելել է ազատազրկման վայրեր, զրուցել է 300 գերիների հետ։ Արձանագրելով տիրող իրավիճակը՝ վերոնշյալ կազմակերպությունը հայտարարել է, որ սա վատ է անդրադառնում Լիբիյում ժողովրդավարության ամրապնդման վրա։ Հաղորդում է BBC լրատվականը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)