«Հայկական Ժամանակ». ՀԱԿ-ի խորհրդավոր լռությունը
Հայկական Մամուլ
Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Մարտիրոս Սարյանի պուրակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած տոնական հավաքին երեկ մասնակցել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նաև փոքրիկ ելույթ է ունեցել:
Տեր-Պետրոսյանը, սակայն, որևէ բան չի ասել առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման վերաբերյալ: Կոնգրեսի' ՀՀ նախագահի թեկնածուի հարցը շարունակում է անորոշ մնալ: Անորոշ է նաև սեպտեմբերին խոստացված ՀԱԿ հանրահավաքի հարցը: Ու թեև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը դեռ շաբաթներ առաջ «ՀԺ»-ի թղթակցին ասել էր' չկասկածեք, որ խոստացված հանրահավաքն իրողություն կդառնա, Կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն օրերս հայտարարել էր, որ հանրահավաքը, թերևս, հոկտեմբերին կլինի:
Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը, սակայն, թերթի թղթակցին վստահեցրել է, որ հանրահավաքի օրը դեռ որոշված չէ: Կոնգրեսում սպասում են Տեր-Պետրոսյանի որոշմանը: Իսկ որոշումը, ամենայն հավանականությամբ, կկայացվի հոկտեմբերին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին