«Հրապարակ». ՀՀ ոստիկանության գլխավոր բլոգերը՝ Բազազը գնում է վաստակած հանգստի
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկա օրերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը կհեռացվի աշխատանքից, նա անցնում է վաստակած հանգստի' կենսաթոշակի: Թերևս դա էր պատճառը, որ օրերս Սերժ Սարգսյանն Անկախության 21-ամյակին ընդառաջ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրեց Բազազին:
Այսուհետ պարոն Մելքոնյանը հանգիստ կարող է հրապարակախոսությամբ զբաղվել «Ֆեյսբուքում», և ոչ ոք այլևս չի հանդգնի մեղադրել նրան, որ աշխատանքային ժամին, իր ծառայությամբ զբաղվելու փոխարեն, ինտերնետում է անցկացնում: Միայն թե Վովա Գասպարյանը պետք է նոր միտինգացրիչ գտնի, այնպիսին, ինչպիսին այդ գործում անփոխարինելի Բազազն էր:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին