«168 Ժամ». Հնարավո՞ր է՝ ՀԱԿ-ը սատարի այլ քաղաքական ուժի կողմից ներկայացված որևէ թեկնածուի
Հայկական Մամուլ
«Ե'վ իմ, և' Լևոն Զուրաբյանի, և' մնացածի թեկնածությանը ես հումորով եմ վերաբերվում»: Այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է ՀԱԿ կողմից որպես նախագահի թեկնածուներ' առաջադրվեն Գ. Ջհանգիրյանը կամ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀԱԿ-ը սատարի այլ քաղաքական ուժի կողմից ներկայացված որևէ թեկնածուի, նա պատասխանել է. «Մնացած բոլորի թեկնածությունը ես պարզապես ծիծաղելի եմ համարում: Ինձ համար բոլոր մնացած թեկնածուները ծիծաղելի են, քանի դեռ մենք ունենք մեր հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը քաղաքական, պետական գործիչ է, հրաշալի գիտնական, լավ մարդ ու ընկեր»: Հարցին, թե ո՞ր դեպքում կառաջադրի իր թեկնածությունը Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանել է. «Դա կորոշի Լ. Տեր-Պետրոսյանը: Դեպքերը ես չեմ կարող թելադրել»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին