«Հայկական Ժամանակ». Դեղերի շուկայում արձանագրվել է էական գնաճ
Հայկական Մամուլ
Վերջին 10-15 օրվա ընթացքում դեղերի շուկայում արձանագրվել է էական գնաճ: Այն դեղատներում, որտեղ ապրանքի նոր խմբաքանակ էին ստացել, «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ փաստել են, որ գնաճը, կարելի է ասել, համատարած է:
Ըստ այդմ, թանկացումներ են տեղի ունեցել դեղանունների շուրջ 80 տոկոսի դեպքում, իսկ գնաճը կազմում է 10-30 տոկոս՝ կախված այն բանից, թե որքան բարձր գին ունի այս կամ այն դեղը: Այսպիսի կտրուկ փոփոխությունները, ըստ թերթի տեղեկությունների, պայմանավորված է դեղերի շուկայում կատարվող «սանձահարման» գործընթացով: Բանն այն է, որ շուկայում գործող խոշոր ընկերություններից մեկը, ինչպես հայտնի դարձավ «ՀԺ»-ին, մինչ այժմ դեմփինգ է իրականացրել՝ փորձելով շուկայից դուրս մղել մրցակից փոքր ընկերություններին: Այդ գործընթացը, սակայն, կարծես թե կասեցվել է: Մանրամասների մասին' առաջիկայում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին