ԱՄՆ-ում նշում են գործունյա կանանց օրը
ԱՄՆ
1990 թվականի կեսերից սկսած՝ սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ում մեծ շուքով նշվում է ամերիկացի գործունյա կանանց օրը (American Business Women’s Day):
Այս տոնի նախաձեռնողը դարձավ Գործարար ամերիկուհիների ընկերությունը, որը, տեսնելով, որ Ամերիկայի տնտեսական բարգավաճման ու զարգացման մեջ իր անդամների ներդրումը դեռ հաշվի չի առնվել, անարդարությունը շտկելու համար որոշեց ստեղծել ամերիկացի կանանց օր։
1949 թվականի սեպտեմբերի 22-ին Հիլարի Բուֆտոնը և երեք գործարար կանայք հիմնեցին բիզնեսով զբաղվող ամերիկացի կանանց ասոցիացիան, որը դարձավ կանանց ազգային պրոֆեսիոնալ ասոցիացիա:
Տոնը միջազգային դեռ չի դարձել, քանի որ մի շարք ֆեմինիստուհիների կարծիքով այն քաղաքապես այնքան էլ կորեկտ չէ:
Այնուամենայնիվ, սեպտեմբերի 22-ին ամբողջ Ամերիկայում անցկացվում են տոներ է և տոնական ընդունելություններ, որոնց մասնակցում է ավելի քան 57 մլն աշխատող կին: Գրում է korrespondent.net-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)