Աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում
ՏնտեսությունՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է.
«Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021թ. պետական աջակցության ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում։
Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև տվյալ տարվա օգոստոսի 12-ը պետք է դիմեն նախարարություն՝ սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր կնքելու համար։
Շահառուներ կարող են հանդիսանալ 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։
Մատակարարները ծրագրի շրջանակում սերմերի վաճառքը պետք է իրականացնեն օգոստոսի 17-ից մինչև նոյեմբերի 1-ը:
Ծրագրի մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ»: