Առնվազն 15 մարդ է զոհվել Պակիստանում հակաամերիկյան բողոքի ակցիաների ընթացքում
Աշխարհ
Պակիստանի մի շարք քաղաքներում ֆրանսիական ամսագրում տեղ գտած Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների և «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել են մի քանիսը. հաղորդում է SalamNews-ը՝ վկայակոչելով Al-Arabiya-ին։
Նախօրեին հակաամերիկյան բողոքի ակցիաներ են անցկացվել Թունիսում, Լիբիայում և Ֆրանսիայում։ Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես փակել էին իրենց դեսպանությունները և դպրոցները 20 երկրներում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ