ՔՊ-ական մարզպետների ԽԾԲ-ն. Ռազմիկ Թևոնյան
ՀրապարակումներԱարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը իրեն օգնական է նշանակել անցնող իր մտերիմ ընկերոջ որդուն` Հովհաննես Ավետիսյանին, ով անցնում է քրեական գործով: Այդ մասին լրատվական կայքերից NEWS.am-ին էր հայտնել այդ քրեական գործով բողոք տարած Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանը:
«Արարատի նորանշանակ մարզպետը իրեն օգնականն է նշանակել Հովհաննես Ավետիսյանին, ում վրա մարդասպանության մասով բողոքը դեռ քննվում է Երևանի կենտրոնի դատարանում, մի այլ մասով էլ` Արարատի և Վայոց Ձորի մարզում է Արտաշատի նստավայրում: Այս գործով դեռ ո΄չ մեղադրող, ո΄չ արդարացնող որոշում չկա, խափանման միջոցն էլ ստորագրությունն է չհեռանալու մասին: Այսինքն հանցագործին պաշտոն են տալիս, քավոր-սանիկ, բարեկամների դեմ պայքար տանող վարչապետը հիմա երկիրը դարձրել է իրենց քուչի բիսետկան»,- ասել է Գայանեն: Հովհաննես Ավետիսյանին որպես օգնական նշանակելու մասին տեղեկատվությունը երեւում է նաեւ մարզպետարանի կայքում:
Նշենք, որ Արարատի նորանշանակ մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը, ԱԺ իշխանական «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր է: