Մեծ Բրիտանիան կոչ է անում Ադրբեջանին ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան
Աշխարհ«Մենք ծայրահեղ մտահոգված ենք վերջին մեկ ամսվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 9 կանանց մահվան և Սևինջ Մահերամովայի սպանության մասին հաղորդագրություններով:
Ոչ մի կին չպետք է ապրի ընտանեկան բռնության վախի ներքո, և յուրաքանչյուր աղջիկ պետք է մեծանա՝ գիտակցելով իր անվտանգությունը:
Շատ կարևոր է նման դեպքերի ճիշտ հետաքննությունը և ընտանեկան բռնության զոհերի անվտանգության ապահովումը:
Մեծ Բրիտանիան պաշտպանում է գենդերային հավասարությունը և կոչ է անում Ադրբեջանին ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան՝ վերջ դնելու ընտանեկան բռնության փաստերին», - ասել է Բաքվում Բրիտանիայի դեսպանատունը: