Ստանիսլավ Զասն ու ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել են ՀԱՊԿ-ի համար նոր զենք մատակարարելու հարցը
Արտաքին Քաղաքական
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Ինչպես հայտնում են ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, կողմերը քննարկել են կազմակերպության հավաքական ուժերի համար ժամանակակից զենքի մատակարարման հարցերն ու 2022 թվականին կազմակերպությունում Հայաստանի նախագահության ընդհանուր օրակարգը: Քննարկվել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի հարցերը, այդ թվում` ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի փոփոխությունները (այդ համաձայնագիրը կարգավորում է ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավումը ՄԱԿ-ի առաքելություններին)։
Քննարկման թեմա են դարձել արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, որոնք պետք է հոկտեմբեր-նոյեմբերին անցկացվեն Տաջիկստանում։
Վերջում Կարապետյանը Զասին հրավիրել է օգոստոսի 10-ին այցելել Հայաստանի զորամասերից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)