Amnesty International. Մալայզիայի ղեկավարությունը ստուգում է իրավապաշտպանների ֆինանսավորման աղբյուրները
Աշխարհ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Մալայզիայի իշխանություններին դադարեցնել ոտնձգություններն իրավապաշտպանների նկատմամբ, որոնք մեղադրում են պետական պաշտոնյաներին կաշառակերության մեջ։
Իշխանությունները սկսել են «Սուարամ» հասարակական խմբի ֆինանսական աղբյուրների հետաքննությունը, որը երկար ժամանակ է, ինչ հանդես է գալիս ոստիկանության կողմից բռնությունների և չարաշահումների դեմ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի դատարաններից մեկում լսումներ էին սկսվել «Սուարա» խմբի բողոքի հիման վրա։ Այս կազմակերպության ակտիվիստները մեղադրում էին Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակին 2002 թվականին Ֆրանսիայից երկու սուզանավ գնելու մեջ։ Իրավապաշտպանները համոզված են, որ այդ գործարքը դարձել է կոռուպցիոն համակարգերում պետական պաշտոնյաների մասնակցության օրինակ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ