ԱՄՆ Սենատը հաստատել է օրինագիծ, ըստ որի՝ Իրանին կարգելվի ունենալ միջուկային զենք
ԱՄՆ
Ամերիկյան սենատը նոր օրինագիծ է հաստատել, ըստ որի՝ ԱՄՆ-ն դեմ է Իրանի միջուկային զենք ստեղծելուն։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Օրինագծի տեքստում նշվում է, որ այս փաստաթուղթը պետք է լինի Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու մեկնաբանություն։ Օրինագիծը նույն ժամանակ նաև մատնանշում է այն, որ ԱՄՆ-ն «չի կարող ընդունել Իրանի նկատմամբ մեղմացուցիչ քաղաքականություն»։ Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 90 մարդ, դեմ՝ միայն մեկը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն մի շարք կոշտ պատժամիջոցներ կիրառելու որոշում է ընդունել՝ ուղղված Իրանի և նրա նավթի առևտրի դեմ, որը հենց երկրի գլխավոր եկամտի աղբյուրն է։
ԱՄՆ-ն, Իսրայելը և Եվրամիության մյուս երկրները կասկածում են Իրանին՝ միջուկային զենք ստեղծելու մեջ։ Իրանական իշխանությունը հայտնում է, որ միջուկային զենքի ստեղծումը ունի միայն խաղաղ նպատակ և ուղղված է երկրի էլեկտրոէներգիայի պաշարների հարստացմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)