23 ադրբեջանցի Արցախում մահացել է ականի պայթյունից. ընդհանուր թվեր
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հրապարակել է Արցախում ականի պայթյունի հետևանքով մահացած և վիրավորված բնակիչների թիվը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը։
Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև այս տարվա օգոստոսի 11-ը Արցախի տարածքում, ականի պայթյունի հետևանքով, մահացել է 23 քաղաքացի, տարբեր աստիճանի ծանրության 36 քաղաքացիական անձ վիրավորվել է: