Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք 

Իշխանական «դյուրագրգիռ» պատգամավորների սկանդալային անցյալը

Վերլուծական

Երկու օր է հանրության ուշադրության կենտրոնում է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը: Երեկ վերջինս հայտնվել էր համացանցի օգտատերերի թիրախում, վերջինիս ծաղրում էին սեԿտեմբեր ասելու համար: Այսօր էլ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի փաստացի հրահրողներից մեկն էլ հենց Գրիգորյանն է: Ստորև ներկայացնում ենք, թե ինչով է հայտնի՝ ՔՊ-ական ամենաակտիվ պատգամավորը:

Նախ, նշենք, որ մամուլում առկա տեղեկության համաձայն՝ Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի սանիկն է, ճիշտ է ինքը` Գրիգորյանն, այդ կապը հերքել է:

Համաձայն Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության` Նարեկ Գրիգորյանը 2015 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նորատուսի տարածքային կազմակերպության ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ: 2016-2018թթ. հանդիսացել է Նորատուս համայնքի ավագանու անդամ:

Գրիգորյանը հեղափոխությունից հետո ստանձնել էր Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնը, մինչ այդ ձկնավաճառ էր: Մամուլը գրում էր այն մասին, որ Գրիգորյանը բանակից ազատվել է ինքնավնասում կատարելով: Այդ մասին են վկայում նաև Նարեկ Գրիգորյանի թևերի սպիները, որոնք նրա լուսանկարներում նկատելի են:

Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ Նարեկ Գրիգորյանի կնոջ մայրը՝ Անուշ Բազկոյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետի 2009 թվականի կարգադրությամբ որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում գործող բուժամբուլատորիաներում, սակայն փաստացի աշխատանքի չի ներկայացել, և նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․002․854 դրամը յուրացման եղանակով հափշտակվել է։ Իսկ Նարեկ Գրիգորյանի կնոջ հայրը՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Արտաշես Նիկոյանը, փոխմարզպետի պաշտոնից ազատվելուց հետո աշխատանքի է անցել «Գավառ» բժշկական կենտրոնում՝ դառնալով փոխտնօրեն։ Նշված բժշկական կենտրոնում 2017թ. դեկտեմբերից 2019թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերված քաղաքացիների անվամբ ստացիոնար հիվանդների բժշկական քարտերում մտցվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 3․126․700 դրամ գումար։

Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկություններից մեկի՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի և Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի ավտոմեքենաները երթևեկելիս են եղել և Ճամբարակի քաղաքապետ Ադամյանի մեքենան վազանց է կատարել Գրիգորյանի ավտոմեքենային: Այդ ամենը դուր չի եկել Գրիգորյանին, և նա կատարվածի մասին տեղյակ է պահել մարզային ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձնաց և պահանջել Ճամբարակի քաղաքապետի մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ: Ադամյանը ոստիկաններից հետաքրքրվել է, թե ինչու են իր մեքենան տանում, ոստիկանները պատասխանել են, որ այդպես է ցանկացել Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը: Միջադեպից հետո Ադամյանը գնացել է Գեղարքունիքի փոխմարզպետի հետ հաշիվներ պարզելու: Մի քանի րոպե մարզպետարանում խառնաշփոթ է ստեղծվել, սակայն ամեն ինչ ավարտվել է առանց լուրջ մարմնական վնասվածքների:

Համաձայն մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկության` Նորատուսցի Ալիկը և Նարեկ Գրիգորյանը մտերիմ ընկերներ են, և վերջինիս անմիջական միջնորդությամբ էլ Նորատուսցի Ալիկը ազատ է արձակվել: Նարեկ Գրիգորյանը հերքել է դա և ասել. «Նման բան միանշաակ չկա:…Իհարկե ոչ, մենք ընդամենը համագյուղացիներ ենք»:

Ինչպես տեսնում ենք` Նարեկ Գրիգորյանը տիպիկ ՔՊ-ական պաշտոնյա է, վերջինս իր քաղաքական և քրեական կապերի շնորհիվ բավական հարմարավետ է իրեն զգում ԱԺ-ում՝ ցուցաբերելով ագրեսիվ և ոչ կառուցողական պահվածք: Ակնհայտ է, որ Գրիգորյանը վստահ է՝ իրեն այդ ամենը կներվի, ինչպես ներվել են վերը նշված բոլոր սկանդալային պատմությունները:

ԱԺ-ում այսօր բավական ագրեսիվ վարքագիծ էր դրսևորում նաև Հայկ Կոնջորյանը, ով հայտնի է որպես ճամբարափոխ պատգամավոր: Վերջինս սկանդալի կենտրոնում էր հայտնվել դեռևս նախորդ ԱԺ-ում, երբ հարևան Իրանի հասցեին աղմկահարույց հայտարարություններ էր արել` այդ երկիրը անվանելով ավտորիտար պետություն:

Անչափ դյուրագրգիռ էր նիստերի դահլիճում նաև Վահագն Ալեքսանյանը, ով ընդամենը երեկ էր բռնվել ստի վրա:

Ազգային ժողովում ոչ կոռեկտ ելույթով հանդես եկավ իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Վաղարշակ Հակոբյանը, ի դեպ, որպես Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության նախագահ վատ չէր վերաբերվում թաղային հեղինակություններին․«Թաղային հեղինակություններից սարսափել պետք չէ։ Նրանք մարդիկ են, ոքվեր իրենց թաղերում ունեն հեղինակություն և իրենց քաղաքական տեսակետները։ Այդտեղ ոչ մի դատապարտելի բան չկա»,-ասել էր Հակոբյանը։ 

Նույն հարցազրույցի ժամանակ Վաղարշակ Հակոբյանը, խոսելով 2012 թվականի Երևանի ավագանու ընտրությունների մասին, չի խոսում կեղծիքների մասին, այլ ընդունում է, որ ՀՀԿ-ն հավաքել է ամենաշատ ձայները։ Եվ սա այն դեպքում, երբ հիմա ամեն առիթի  խոսում են «կեղծված» ընտրությունների մասին։ Ի դեպ, հետաքրքիր է, որ այն ժամանակ, երբ ստեղծվում էր «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցությունը», խոսակցություններ էին շրջանառվում, որ նախագահական ընտրություններում կուսակցությունը պետք է աջակցի ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ
Ամենադիտված