Քաղաքական դասընթացների դպրոցն ունի բարեկամների հոծ բանակ. մեկնարկեց 8-րդ ուս. տարին (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) 2012-2013 ուսումնական տարվա առաջին սեմինարը:
Քաղաքական դասընթացների դպրոցները կոչված են առաջնորդների նոր սերնդի միջոցով խթանել ժողովրդավարական ու քաղաքացիական արժեքների ուսուցմանն ու զարգացմանը, ինչպես նաև՝ նպաստել նոր ժողովրդավարությունների՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացներին: Եվրոպայի խորհրդի հովանու ներքո Քաղաքական դասընթացների դպրոցներ են գործում տասնհինգ քաղաքներում՝ Երևան, Բելգրադ, Բուխարեստ, Բաքու, Զագրեբ, Թբիլիսի, Կիև, Մոսկվա, Պոդգորիցա, Պրիշտինա, Սարաևո, Սկոպիե, Սոֆիա, Տիրանա, Քիշնև:
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանն այսօր լրագրողներ հետ զրույցում նշեց, որ ՔԴԵԴ–ը ստեղծվել է Եվրոպայի խորհրդարանի ներքո 2005–ին և արդեն ութերորդ տարին է, ինչ շարունակում է իր գործունեությունը։
Զաքարյանի խոսքերով՝ դպրոցը հաջող զարգացում է ունեցել նախորդ յոթ տարիների ընթացքում և արդեն ունի բարեկամների և շրջանավարտների հոծ բանակ. «Մենք արդեն ունենք դպրոցի բարեկամների և շրջանավարտների հոծ բանակ։ Մեր շրջանավարտներից է Արդարադատության նախարարը, ԱԺ–ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Վայոց Ձորի մարզպետը, ԱԺ–ի մի քանի պատգամավորներ՝ թվով յոթ–ութ։ Ունենք դպրոցի բարեկամների շրջանակ, որ մինչև Երևանի դպրոցի ստեղծվելը ավարտել են Մոսկվայի դպրոցը՝ ի դեմս Կրթության նախարարի, Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի։ Այսինքն, դպրոցը քաղաքական դասընթացների դպրոց է։ Մասնավորապես Երևանի դպրոցը այն հարթակն է, որտեղ քաղաքական խոսակցություն է ծավալվում հրատապ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ և տրվում են խորքային գնահատականներ։ Այստեղ քաղաքականությունը, ի տարբերություն բոլոր շատ այլ տեղերի, ոչ թե մակերեսային ընկալումների մակարդակում է, այլ շատ ավելի խորքային դատողությունների, թե ինչպիսի ռեգիոնալ, տնտեսական, քաղաքական սոցիալական ֆակտորներ են ազդում այս կամ այն որոշումների ընդունման համար»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հաջողվո՞ւմ է կառավարման նոր ոլորտ մտցնել պետական կառավարման ոլորտում, Զաքարյանը նշեց, որ իրենք իրենց առջև նման խնդիր չեն դրել։ Սակայն դպրոցում գոյություն ունի կանոնակարգ, որին աշխատում են առավելագույնս հետևել։
«Մենք գիտենք, որ բացակայություններն այստեղ անթույլատրելի են, մենք գիտենք, որ այստեղ ուշացումներն անթույլատրելի են, մենք գիտենք, որ այստեղ խմբակային աշխատանքը պետք է ունենա արդյունավետություն»,– ասաց Զաքարյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը