Ջոն Թրավոլտան որդուն կորցնելուց հետո ցանկացել է հանգստի անցնել
Աշխարհ
Հոլիվուդյան դերասան Ջոն Թրավոլտան խոստովանել է, որ երեք տարի առաջ՝ որդու մահվանից հետո, ցանկացել է թոշակի անցնել:
«Ես կորցրել էի որդուս մի քանի տարի առաջ, և ես ունեի բավականին ժամանակ՝ թոշակի մասին մտածելու համար: Ես մեծ աջակցություն ստացա տարբեր մարդկանցից, երկրպագուներից, ընտանիքից և որոշեցի վերադառնալ աշխատանքի»,-պատմել է Թրավոլտան:
Դերասանը հայտնել է, որ իր առաջին որոշումներից մեկը դարձավ ռեժիսոր Օլիվեր Սթոունի ֆիլմերից մեկում նկարահանվելու առաջարկն ընդունելը:
Հիշեցնենք, որ 2009 թվականի սկզբին դերասանի 16-ամյա որդուն մահացած էին գտել դերասանի ընտանիքի Բահամյան կզիների տան լոգարանում: Տղայի մահվան պատճառ էր դարձել Կավասակիի ախտանիշը:
Ջոնը ունի ևս երկու երեխա: Այս մասին գրում է news.guru.ua-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ