Թուրքիայում անտառային բոլոր հրդեհները մարվել են
ԹուրքիաԹուրքիայի բոլոր խոշոր անտառային հրդեհները վերահսկողության տակ են առնվել: Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին:
Հրշեջ -փրկարարներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Կոյջեգիզ քաղաքում բռնկված վերջին հրդեհը: «Այսպիսով, մենք մարել ենք մեր երկրի բոլոր խոշոր հրդեհները», - եզրափակել է Փաքդեմիրլին: Նա նշել է, որ հուլիսի 28-ից՝ 15 օրվա ընթացքում, Թուրքիայի բնակիչները հաղթահարել են երկրի պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենամեծ անտառային հրդեհները:
Նախարարը մարմանը մասնակցողներին հերոս է անվանել, իսկ հրդեհները բնութագրել է որպես «մեծ աղետ»: Փաքդեմիրլին նաեւ շնորհակալություն է հայտնել այլ երկրներին, հասարակական կազմակերպություններին եւ նախագահին` աշխատանքում ցուցաբերած օգնության համար, սակայն նշել է, որ տարածքների «սառեցման» աշխատանքը շարունակվում է: