Աֆղանստանում պայթել է մարդատար ավտոբուս. կա 5 զոհ
Աշխարհ
Աֆղանստանի հարավում մարդատար ավտոբուս է պայթեցվել: Արդյունքում կա 5 զոհ, 7 վիրավոր. հայտնում է Associated Press-ը:
Հայտնվում է նաև, որ պատահարը տեղի է ունեցել Նավա նահանգում: Ավտոբուսը, որում կար 45 մարդ, ուղևորվում էր Լաշքարգաղ: Բոլոր տուժածներն այժմ հիվանդանոցում են:
Ներկա պահին ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկն իր վրա չի վերցրել պատահարի պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ