Պաշտպանության նախարարությունն անցկացրել է «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ
ՀայաստանՕգոստոսի 13-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի, ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:
ՀՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնել են, որ բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողների հետ անցկացրել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորումներ:
Անձնակազմը ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելու միջոցառումներին: