«Բաշար ալ–Ասադի հրաժարականն օրհնություն է ամբողջ Մերձավոր Արևելքի համար». Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաք
Աշխարհ
Ինչպես հաղորդում է CNN–ը՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը, ասել է, որ ներկայիս նախագահ Բաշար ալ - Ասադի հրաժարականն օրհնություն կլինի ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերում է France24-ը։
«Բաշար ալ - Ասադի ռեժիմի տապալումն օրհնություն կլինի ամբողջ Մերձավոր Արեւելքի երկրների համար։ Ասադների կլանը դատապարտված է կործանման եւ ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա նրանցից հետո»,- ասել է Բարաքը՝ ավելացնելով, որ «վերջին հաշվով այդ ամենը կթուլացնի շրջանակը իրանական «Հըզբոլլահ»–ի շուրջ։
Այս ամենի հետ մեկտեղ ՄԱԿ–ի մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդում Իսրայելի ներկայացուցիչ Նավի Պիլայը ՄԱԿ–ի խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտնել է, որ Սիրիայում քաղաքացիական բնակչության զոհերի թիվը հասել է 4 հազարի։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսից Սիրիայում շարունակվում են զանգվածային ցույցերը, որի մասնակիցները պահաջում են Ասադի հրաժարականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ