Թուրքիան հրաժարվել Է Քաբուլի օդանավակայանը կառավարելու ծրագրից, բայց կարող է օգնել թալիբներին
Թուրքիա
Թուրքիան հրաժարվել է Քաբուլում օդանավակայանի կառավարումը ստանձնելու մտադրությունից, սակայն պատրաստ է օգնություն տրամադրել «Թալիբան» արմատական շարժմանը տեխնիկական ապահովման եւ անվտանգության ոլորտում, եթե նման հարցում ստանա: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության ուժերի աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն դեպքում, եթե «Թալիբանը» տեխնիկական օգնություն խնդրի, Թուրքիան կարող է օգնություն ցուցաբերել օդանավակայանին տեխնիկայի եւ անվտանգության ոլորտում», - պատմել է գործակալության զրուցակիցներից մեկը: Նրա խոսքով, օդային նավահանգստում «լիակատար քաոսի» ֆոնին «թուրք զինվորականների կողմից կառավարումը վերցնելու գործընթացը «...» ավտոմատ կերպով դադարեցվել է»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)