Նախագահի հրամանագրով Գարիկ Մովսեսյանը նշանակվել է ԶՈՒ-երի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ
ՀայաստանՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գարիկ Մովսեսյանը նշանակվել է ԶՈՒ-երի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գարիկ Մովսեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ»,- ասվում է հրամանագրում։