iPhone 5-ից բողոքում են
Աշխարհ
Apple iPhone 5-ի որոշ սեփականատեր բողոքում են սմարթֆոնի էկրանից, հայտնում է TechCrunch կայքէջը:
Ըստ կայքէջի հայտնած տվյալների՝ iPhone 5-ի առաջին սեփականատերերը բողոքում են, որ իրենց նոր սմարթֆոնի էկրանը թրթռում է և անհնար է օգտագործել այն: Բողոքներ են ստացվում նաև էկրանի հետ կապված ևս մի թերությունից: Նրանք ասում են, որ էկրանին դիպչելուց հետո աղավաղվում են էկրանի նկարները:
2010թ.-ից սկսած, երբ թողարկվել էր iPhone 4 սմարթֆոնը, նույնպես բողոքներ եղել են էկրանի առնչությամբ: Առաջին iPhone 4 սմարթֆոնների մոտ նկատվում էր դեղնավուն էկրան:
ԱՄՆ-ում iPhone 5-ի վաճառքներն սկսվել են անցած հինշաբթի օրվանից: Նախօրոք պատվերներն սկսել են ընդունել սեպտեմբերի 14-ից: Մեկ օրում գրանցվել է iPhone 5-ի 2 մլն պատվեր:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ