ՌԴ և Հունգարիայի ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Արցախ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն օգոստոսի 24-ին Բուդապեշտում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին այսօր կայացած կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Լավրովի այցը Հունգարիա տեղի կունենա հունգարական կողմ հրավերով։
Ըստ Զախարովայի՝ նախարարները մտադիր են կարծիքներ փոխանակել միջազգային հարցերի շուրջ, ներառյալ՝ կորոնավիրուսային համաճարակի հետևանքների դեմ պայքարը, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)