5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մեքսիկայում
Աշխարհ
Այսօր 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հարավում՝ խաղաղօվկիանոսյան ափի շրջանում՝ հայտնում է «Ասոշիեյթիդ Պրես» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Մեքսիկայի ազգային սեյսմիկ ծառայությանը։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սան–Պեդրո–Ամուսգոս քաղաքից 12 կմ հեռավորության վրա։
Գործակալության տվյալներով՝ Մեխիկոյի բնակիչները զգացել են ստորգետնյա ցնցումներն ու որոշ շինությունների թեթևակի տատանումները՝ չնայած որ էպիկենտրոնը եղել է մայրաքաղաքից 300 կմ հեռավորության վրա։
Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ