Մուսուլմանների «դժգոհությունը» հասել է Բանգլադեշ. կա 50 վիրավոր
Աշխարհ
Այսօր առնվազն 50 մարդ է վիրավորվել Բանգլադեշում տեղի ունեցած չարտոնված բողոքի ակցիան ոստիկանների կողմից ցրելու ժամանակ, որն անց էր կացվում իսլամական աշխարհում դժգոհության մեծ ալիք առաջացրած «Մուսուլմանների անմեղություն» ամերիկյան ֆիլմի դեմ։ Այս մասին հայտնում է BBC Russian-ը։
Ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև բախումները սկսվել են այն բանից հետո, երբ վերջիններս, չնայած արգելքին, փորձել են բողոքի ակցիա անցկացնել Դաքքայում։
Ցուցարարները սկսել են ավտոմեքենաներ այրել, ինչից հետո ոստիկանները ցրել են ցույցը՝ օգտագործելով արցունքաբեր գազ։ Ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ