Մանկապիղծ հոգևորականների զոհ է դարձել շուրջ 600 երեխա
Աշխարհ
Ավստրալական Վիկտորիա նահանգի կաթոլիկ եկեղեցին հաստատել է, որ մանկապիղծ հոգևորականների անառակաբարո գործողությունների զոհ է դարձել շուրջ 600 երեխա։ Այս տվյալները վերաբերում են 1930 թվականից մինչ օրս արձանագրված դեպքերին։
Մելբուրնի արքեպիսկոպոս Դենիս Հարթի խոսքերով՝ սա «սարսափազդու» վիճակագրություն է։ Մանկապիղծ հոգևորականների զոհ դարձած երեխաների թվաքանակի մասին տվյալները հրապարակվել են նահանգային խորհրդարանի պահանջով։
Սակայն, ինչպես որ պնդում են իրավապաշտպանները, զոհերի քանակը կարող է հասնել շուրջ 10 հազարի։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միջադեպերի մեծամասնությունն արձանագրվել է 1960–ական և 1980-ական թթ. միջև։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ