Ջոան Ռոուլինգը վաճառում է իր առանձնատունը
Աշխարհ
Բրիտանական գրող Ջոան Ռոուլինգը վաճառքի է հանել Էդինբուրգում գտնվող իր տունը, որտեղ նա գրել է Հարի Փոթերի մասին 7 գրքերից 5-ը: Շոտլանդիայի մայրաքաղաքի ամենաշքեղ թաղամասում գտնվող իր տունը վաճառվում է 3.7 մլն ԱՄՆ դոլարով:
Երկհարկանի տունը, որտեղ նա ապրել է իր երկրորդ ամուսնու և 3 երեխաների հետ, բաղկացած է 8 ննջասենյակներից: Նոր սեփականատերերը կարող են աշխատել այն սենյակում, որտեղ Ռոուլինգը գրել է Հարի Փոթերի մասին վերջին 4 գրքերը:
Առանձնատունը շրջապատված է առանձին և մեծ այգով, որտեղ կան ամառային տնակ, տարբեր տեսակի ծառեր և ավտոտնակ՝ նախատեսված երկու մեքենայի համար:
Ջոան Ռոուլինգը, որի կարողությունը գնահատվում է 560 մլն ԱՄՆ դոլար, այդ տուն է տեղափոխվել 1990 թ.-ին, երբ արդեն դարձել էր հանրահայտ գրող և ֆինանսապես բավականաչափ ապահովված էր:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ