Կրթություն-արդյունաբերություն համագործակցության ընդլայնում
Գիտություն և Մշակույթ
Գ. Վ․ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը ստեղծում է Հայաստանում արդյունաբերական գործընկերների խորհուրդ, որի նպատակն է ամրապնդել կրթական համակարգի համագործակցությունը բիզնես օղակների հետ։
Օգոստոսի 19-ին ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հանդիպումը Գ․Վ․ Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հեռանկարները, մասնաճյուղի գործունեության ընդլայնման, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ ռուսական և հայկական ընկերությունների հետ փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ Մասնաճյուղի արդյունաբերական գործընկերների խորհուրդը կնախագահի տիկին Դոնչենկոն։ Խորհրդի գործառույթների շրջանակը բավական լայն է, ներառում է բուհի կրթական մակարադակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցությունը՝ ուսումնական ծրագրերի քննարկման, կատարելագործման, աշխատաշուկայի պահանջներին այն հարմարեցնելու նպատակով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru