Լիբիայում հայտնաբերվել է հինգ հազար շարժական հակազենիթային պաշտպանության համակարգ
Աշխարհ
Լիբիայում հայտնաբերվել և վնասազերծվել է 5 հազ. հակազենիթային շարժական պաշտպանության համակարգ (ПЗРК), որոնք Քադաֆիի օրոք պատկանել են լիբիական բանակին։ Այս մասին կիրակի օրը France-Presse լրատվական գործակալությանն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էնդրյու Շապիրոն՝ նշելով, որ այդ զինատեսակից մի քանի հազար հատ էլ ոչնչացվել է ՆԱՏՕ–ի ռմբակոծությունների ժամանակ։
Ականազերծողների խումբը բաղկացած է եղել ամերիկացի և լիբիացի փորձագետներից, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում զբաղվում է հրթիռների և ականների վնասազերծմամբ, որոնք պոտենցիալ սպառնալիք են համարվում քաղավիացիայի համար։
Բացի այդ, մտավախություն կար, որ այդ զինատեսակները կհայտնվեն «Ալ-Ղաիդայի» ձեռքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ