«Պատվաստել են» Մհեր Մկրտչյանի կոտրված մատը
Հասարակություն
Մհեր Մկրտչյանի կավե արձանը, որը տեղադրվել է Աբովյան փողոցում ընդամենը երկու օր առաջ, այսօր առավոտյան արդեն վնասված էր: Պոկված էր մեծ դերասանի բութ մատը:
Սակայն կեսօրից հետո այն արդեն փորձել էին վերանորոգել. նորն էին պատրաստել, թե կոտրված մատն էին գտել կամ վերադարձրել, պարզ չէ: Այդուամենայնիվ փաստն այն էր, որ արձանը ամբողջական էր, թեւ ուշադիր զննելու դեպքում ակնհայտ երևում էր, որ դերասանի բութ մատը սոսնձով է ամրացված քանդակին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը