Ֆրանսիայի նախագահը մտադիր է այցելել Թուրքիա
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է 2013 թվականի սկզբին այցելել Թուրքիա` «երկու երկրների միջև հարաբերությունների նոր էջ բացելու համար». գրում է թուրքական Hurriyet թերթը` վկայակոչելով որպես աղբյուրը Ելիսեյան պալատը:
Աղբյուրի տեղեկացմամբ` Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն արդեն սկսել է այցի նախապատրաստությունը: Սպասվում է, որ այցի մանրամասները կքննարկվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Ֆրանսուա Օլանդի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպման ժամանակ:
Սակայն Էրդողանը չի մեկնելու ԱՄՆ, նրա փոխարեն թուրքական պատվիրակությունը գլխավորելու է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ