ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի նստաշրջանին
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նույն օրը նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը Լոս Անջելեսում գտնվող հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում: Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև համայնքային կառույցների ղեկավարների հետ:
Լոս-Անջելեսից նախարար Նալբանդյանը կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը «Հայաստան Համահայկական հիմնադրամի» 20-ամյակին նվիրված միջոցառմանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում