Ահմեդ Դավութօղլու. Հայերն ու թուրքերը կրկին բարեկամ են դառնելու
Թուրքիա
Ինչպես տեղեկացնում է «Anadolu» թուրքական գործակալությունը, Կանադայում կայացած «Փոխվող աշխարհում փոխվող Թուրքիա» անունը կրող կոնֆերանսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երազանքն է, որ աշխարհի ցանկացած վայրում հայերը և թուրքերը կրկին բարեկամներ լինեն:
Ընդ որում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանության խնդրին`Դավութօլղուն նշել է. «Ես պատմությունը չեմ դատում, բայց ասում եմ, որ պատրաստ ենք ամեն ինչի մասին խոսել: Սակայն դա չի կարող նշանակել, որ 3-րդ երկրի խորհրդարանականը կարող է հարցնել, թե ինչեր են եղել քո երկրում 100 տարի առաջ: Հուսով եմ, որ մի օր հայ-թուրքական հարաբերությունները մի հրաշալի կետի կհասնեն: Դա իմ երազանքն է: Աշխարհի ցանկացած վայրում հայերը և թուրքերը կրկին բարեկամներ են լինելու»:



















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)