ԱՄՆ նախագահի թեկնածուն քննադատության է ենթարկվել՝ պաղեստինցիներին «հորինված ժողովուրդ» անվանելու համար
ԱՄՆ
Պաղեստինցիների հարցերով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նախագահի տեղակալ Մուհամադ Սուբյահը դատապարտել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Նյուտ Գինգրիչին, որն ասել է, թե «պաղեստինյան ժողովուրդը՝ հորինվածք է»: Սուբյահը ընդգծել է, որ դա «վտանգավոր և անպատասխանատու հայտարարություն է», հաղորդում է «Росбалт»-ը:
Պաղեստինի ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադը հայտարարել է, որ Գինգրիչը հերքում է պատմական փաստերը, ինչը բացարձակապես անընդունելի է: «Նույնիսկ ամենաարմատական իսրայելցիներից չենք լսել այնպիսի հայտարարություն, ինչպիսին հնչեցրել է ԱՄՆ նախագահի թեկնածուն, ինչը վկայում է, որ այդ խոսքերը զուրկ են տրամաբանությունից», - ընդգծել է Ֆայադը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)